«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Սպարապետի 55-ամյակը՝ նրա տուն-թանգարանում

Սպարապետի 55-ամյակը՝ նրա տուն-թանգարանում
05.03.2014 | 16:33

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր այցելուներով։ Այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։
Տուն-թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանը, ով նաև սպարապետի զարմուհին է, այցելուներին մանրամասն ներկայացնում էր Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, անցած ուղին։ Դիմելով երիտասարդներին՝ տիկին Մուսիկյանը նկատեց, որ Վազգեն Սարգսյանը բնավորությամբ անհանգիստ էր և ցանկանում էր ամեն ինչ անել. «Նա ոչինչ ձեռքի հետ չէր անում, ինչի որ դիպչում էր, անում էր լավագույնս, մեծագույն նվիրումով ու պարտավորվածությամբ։ Նույն նվիրումով նա լծվեց հայոց ազգային բանակի ստեղծման գործին ու կայացրեց այն»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ հանրապետականները մշտապես այցելում են և՜ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, և՜ սպարապետի անվան զորամաս, և՜ «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հանգչում է նա։ «Նման այցելությունները դաստիարակչական բնույթ են կրում։ Մենք պարտավոր ենք ճիշտ ներկայացնել մեր ազգի հերոսներին, որպեսզի մեր երիտասարդները հասկանան, թե հերոսներ ովքեր են դառնում, ինչպես են դառնում, և հերոսներին ինչպես են մեծարում»,- նշեց Կարեն Ավագյանը։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ պատահական չհամարեց, որ այսօր սպարապետի հիշատակը հարգելու համար Արարատ են այցելել ապագա մանկավարժները։ Հենց նրանք են, որ պատանիների մեջ սերմանելու են սպարապետի պատգամաները, փոխանցելու հայրենասիրական ոգին։
Սպարապետի տուն-թանգարանից հետո երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, որտեղ տեղի ունեցավ համերգային ծրագիր, ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորները պարգևատրվեցին։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ